Study

Պատմություն Հայոց

  •   0%
  •  0     0     0

  • Որ տարի՞ն և ինչու՞ է Անդրանիկը բանտարկվել։
    1882 թ․, քանի որ ծեծի էր ենթարկել հայերին ահաբեկող թուրք ժանդարմին։
  • Որ ապստամբության ժամանակ է նրա անունը դարձել լայնորեն հայտնի։
    1892 թ․ Սասունի ապստամբության ժամանակ։
  • Որտե՞ղ է մահացել Անդրանիկ Օզանյանը։
    Չիքո քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս առողջարանում, ԱՄՆ։
  • Որտե՞ղ և ե՞րբ է ծնվել Անդրանիկ Օզանյանը։
    Նա ծնվել է 1865 թ․ փետրվարի 25-ին, Շապին-Գարահիսար քաղաքում (Օսմանյան կայսրություն)։
  • Ինչպիսի՞ ողբերգություն է տեղի ունեցել նրա ամուսնությունից հետո։
    Կինը և նորածին որդին մահացել են։
  • Ինչու՞ Անդրանիկը լքեց դպրոցը։
    Քանի որ երիտասարդ տարիքում մասնակցեց ազգային ազատագրական շարժումներին։
  • Ո՞վ է խնամել Անդրանիկին մոր մահից հետո։
    Նրա քույրը՝ Նազելին։
  • Քանի՞ տարեկան է եղել Անդրանիկը, երբ ամուսնացել
    Նա ամուսնացել է 17 տարեկանում։
  • Որ ապստամբությունում է Անդրանիկը ցուցաբերել քաջություն 1895–1896 թթ․։
    Զեյթունի ապստամբությունում։
  • Երբ է մահացել և որոնք էին նրա վերջին խոսքերը։
    1927 թ․ օգոստոսի 30/31-ին, վերջին խոսքերը՝ «Գործս կիսատ մնաց…»։
  • Ինչ է նշանակում «Անդրանիկ» անունը։
    Այն նշանակում է «առաջնեկ»։
  • Որտեղի՞ց է առաջացել Օզանյան ազգանունը։
    Այն վերցված է Շապին Գարահիսարին հարևան Օզան գյուղից։
  • Որ բանակին է Անդրանիկը միացել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
    Ռուսական բանակին։
  • Ինչպե՞ս է հիշատակվում Անդրանիկի անունը մեր օրերում։
    Նրա անունով կան դպրոցներ, փողոցներ, կազմակերպություններ, և արձաններ են կանգնեցված Երևանում, Գյումրիում, Ստեփանակերտում և այլուր։
  • Երբվանից է Անդրանիկը միացել ֆիդայական ջոկատներին։
    1889 թ․։
  • Ինչ գաղափար էր նա մշտապես պաշտպանում որպես ազգային գործիչ։
    Հայերի անկախ պետականության անհրաժեշտությունը և ներքին համախմբումը։
  • Ինչպիսի՞ մասնագիտություն ուներ նրա հայրը։
    Հայրը՝ Թորոս Օզանյանը, վաճառական էր։
  • Որտե՞ղ է վերջնականապես հանգչում նրա աճյունը։
    Երևանում (նախ թաղվել էր Ֆրեզնոյում, ապա տեղափոխվել Փարիզ և վերջապես Երևան)։
  • Որ թվականին և ինչ պատճառով է Անդրանիկը հեռացել Հայաստանից։
    1918 թ․ քաղաքական անհամաձայնությունների պատճառով։
  • Որ ճակատում է նա կռվել և ինչ քաղաքների ազատագրման համար։
    Կովկասյան ռազմաճակատում՝ Վանի, Բիթլիսի և Մուշի համար։